• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալ Լիոնի մասնագիտական կրթության ընկերության գլխավոր տնօրենին

14 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 14-ին, Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցել է Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) 160-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ SEPR-ի Գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆուրլանին է հանձնվել ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալը՝ Հայ-ֆրանսիական մասնագիտական կրթության կենտրոնի հետ օրինակելի համագործակցության համար:  

Ի տեղեկություն. 2001թ. CEPFA-ի հիմնադրման օրվանից SEPR-ը հանդիսանում է այդ կենտրոնի հիմնադիր անդամ: 2021թ.-ից SEPR-ը CEPFA-ի խորհրդի նախագահն է: Վերոնիկ Ֆուլանը SEPR-ի գլխավոր տնօրենն է 2008թ.-ից: Իր գործունեության առաջին իսկ օրվանից (16 տարի) մասնագիտական և անձնական շարունակական մեծ աշխատանք է տարել Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական կրթության կենտրոնի գործունեության, զարգացման և ընդլայնման համար, 40 անգամ այցելել է Հայաստան: Վերջինիս աշխատանքի շնորհիվ Հայաստանում և մասնավորապես CEPFA-ում ներդրվել են մասնագիտական կրթության նոր չափորոշիչներ և ծրագրեր, սովորողների շարժունակության ծրագրերի շրջանակներում, CEPFA-ի սովորողները հյուրընկալվել են SEPR-ի՝ Լիոնում գործող կենտրոնում՝  հնարավորություն ստանալով հասու լինել մասնագիտական կրթության ժամանակակից մեթոդներին: Վերոնիկ Ֆուրլանն անձնական մեծ ներդրում ունի ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդներին CEPFA-ում կրթություն ստանալու հնարավորության ստեղծման գործում՝ ապահովելով SEPR-ի ֆինանսական աջակցությունը և աշխատանք տանելով հովանավորների հետ: Նույնը վերաբերում է Հայաստանի խոցելի խավերի երիտասարդներին: Երևանի մասնագիտական կրթության կենտրոնը ներկայում վերածվում է Արհեստների Կամպուսի և ընդլայնվում է դեպի Հայաստանի մարզեր, մասնավորապես՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ և Լոռի: Արդեն իսկ մեծ աշխատանք է տարվել Գյումրիի և Կապանի մասնաճյուղերի ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: