• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանին նվիրված մեկամսյակ Իզեր դեպարտամենտում

01 դեկտեմբերի, 2024

2024թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իզեր դեպարտամենտ-Գեղարքունիքի մարզ, Վիենն-Գորիս, Գրենոբլ-Սևան համագործակցությունները միավորող  IRAPA հարթակի նախաձեռնությամբ և Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար անցկացվել է «Հայաստանի մեկամսյակն Իզերում» մշակութային փառատոնը, որի շրջանակներում Վիենն և Գրենոբլ քաղաքներում կազմակերպվել է ավելի քան 60 միջոցառում:     

Գլխավոր հյուպատոսության առաջարկով, ծրագրում տեղ են գտել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Նռան գույնը ֆիլմի և  գլխավոր հյուպատոսության կողմից պատրաստված լուսանկարչական ցուցահանդեսը ցուցադրություն Վիեննում և Գրենոբլում: Ֆիլմերի, կոնֆերանսների, ցուցահանդեսների և համերգների միջոցով ներկայացվել է Փարաջանովի, Ազնավուրի, Թումանյանի, Կոմիտասի արվեստը, խոսվել է Միսակ Մանուշյանի, Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակի, Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության բռնի տեղահանման, IRAPA հարթակի կողմից Գեղարքունիքում իրականացվող ծրագրերի մասին, Գրենոբլում բացվել է Մ. Մանուշյանին և նրա խմբին նվիրված որմնանկար:

Մեկամսյակի առիթով, Վիենն և Գրենոբլ են այցելել Գեղաքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Գորիս համայնքի ղեկավարի խորհրդական Կարեն Ջավահիրյանի գլխավորած պատվիրակությունները:

Ընթացիկ և առաջիկա համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով կազմակերպվել է IRAPA հարթակի կոմիտեի նիստը՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի հետ ապակենտրոնացված ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեի մասնակցությամբ:          

Փառատոնի ընթացքում տարբեր բացման արարողությունների և միջոցառումներ են մասնակցել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն և նրա տեղակալ Պատրիկ Կուրտոն, Վիեննի քաղաքապետ, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը և քաղաքապետի տեղակալ Լևոն Սաքունցը, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, տեղական մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Նոյեմբերի 5-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիենն քաղաքում մշակութային մեկամսյակի բացման արարողությանը, որին մասնակցել է Վիեննի քաղաքապետ, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը: Նոյեմբերի 8-ին Լիոնում գլխավոր հյուպատոսը մասնակցել և ելույթով հանդես է եկել Իզեր դեպարտամենում և Գրենոբլ քաղաքում մշակութային մեկամսյակի, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Գրենոբլում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողություններին:    

Ի տեղեկություն. IRAPA հարթակ մասնակիորեն ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից: Համագործակցության գերակա ուղղություններն են էկոտուրիզմի զարգացումը, ֆրանկոֆոնիայի տարածումը, մշակութային ծրագրերը, առողջապահությունը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: