• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հարգանքի տուրք Վալանս քաղաքում՝ ի հիշատակ Մ. Մանուշյանի խմբի

21 փետրվարի, 2025

Փետրվարի 21-ին, Վալանս քաղաքը հարգանքի տուրք մատուցեց ի հիշատակ Մ. Մանուշյանի խմբի անդամների՝ նրանց մահապատժի 81-րդ տարելիցի կապակցությամբ։ Արարողությունը տեղի ունեցավ Ֆրանսիայի հանրապետության պետական նախարար, ներքին գործերի նախարար պարոն Բրունո Ռետայոյի ներկայությամբ։

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս տիկին Նարինե Նիկոլյանը պատիվ ունեցավ արարողությանը մասնակցել նախարար Բրունո Ռետայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովի Դրոմից ընտրված պատգամավոր պարոն Պոլ Քրիստոֆլի, Վալանսի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի անդամ Մարլեն Մուրիեի, Դրոմ դեպարտամենտի խորհրդի նախագահ տիկին Մարի-Պիեռ Մութոնի, Դրոմ դեպարտամենտի պրեֆեկտ պարոն Թիերի Դըվիմյոյի,Դրոմ-Արդեշի Ապրիլ 24-ի կոմիտեի, Նախկին ռազմիկների և դիմադրության շարժման ընկերների ազգային ասոցիացիայի (ANACR) և Վալանսի և Բուրգ-լե-Վալանսի վետերանների կոմիտեի, ինչպես նաև հայկական միությունների անդամների կողքին։

Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Բրունո Ռետյոն իր ելույթում հարգանքի տուրք մատուցեց 1944թ. փետրվարի 21-ին Մոն-Վալերիենում գնդակահարված, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների խիզախությանը, ում համար Ֆրանսիան իր հայրենիքն էր, իսկ Դիմադրության շարժումն՝ իր պայքարը։ «Նրա զոհաբերությունը միավորում է երկու պատմություն՝ բզկտված ժողովրդի և իր ազատության համար պայքարի ելած ազգի պատմությունները: Նրա հիշատակը կամուրջ է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, արիության և դիմադրության կոչ»,- ասաց նա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: