• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը Սենտ-Էթիենի միջազգային դիզայնի 13-րդ բիենալեի պատվավոր հյուր

22 մայիսի, 2025

Մայիսի 22-ից հուլիսի 6-ին Սենտ-Էթիենում կայացավ Դիզայնի միջազգային 13-րդ բիենալեն, որին Հայաստանը մասնակցեց հրավիրված հյուրի կարգավիճակով:

Մայիսի 21-ին, Բիենալեի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում գործող հյուպատոսները և մեծ թվով հյուրեր: Արարողությանը հրավիրված էր Սենտ-Էթիենի քույր քաղաք Կապանը, որը ներկայացնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը: Բացման արարողությունը եզրափակվեց ֆրանսահայ Լադանիվա խմբի համերգով :  

Մայիսի 22-ին, հայ դիզայներների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանին նվիրված թեմատիկ օր, որի ավարտին ցուցադրվեց Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին իջնի» ֆիլմը:

Բիենալեում Հայաստանին տրամադրված 500 քմ տաղավարում ցուցահանդեսի կոմիսարներ Ժան-Ֆրանսուա Դինգջյանը, Էլոյի Շաֆայը և արվեստի պատմաբան Նաիրի Խաչատուրյանը ներկայացրեցին Հայաստանի և սփյուռքի դիզայներներ Սարգիս Անտոնյանի, Շանթ Չարոյանի, Մովսես Տեր-Գևորգյանի, Դավիթ Քոչունցի, Անուշ Ղուկասյանի, Արսեն Կարապետյանի, Նորո Խաչատրյանի, Խորեն Մաթևոսյանի, Կամո Նիգարյանի, Հռիփսիմե Սիմոնյանի, Արմինե և Աշոտ Սնխչյանների, Գայանե Սոֆոյանի, Արիգա Թորոսյանի գործերը: Մասնակցեց նաև TUMO և TUMO Studios-ը: Ցուցահանդեսը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական ​​դարաշրջանի երկու առաջատար դիզայներներ Հռիփսիմե Սիմոնյանին և Կամո Նիգարյանին, որոնց ստեղծագործությունը ազդեցություն է ունեցել բազմաթիվ ժամանակակից դիզայներների վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: