• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը մասնակցեց Լիոնի Հայ-ֆրանսիական մշակութային առաջին փառատոնի բացմանը

24 մայիսի, 2025

Մայիսի 24-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Լիոնում առաջին անգամ կազմակերպված «Հայ-ֆրանսիական մշակութային շաբաթ» միջոցառման բացմանը:

Միջոցառումների շարքը նախաձեռնել էր Ժամանակակից արվեստի հայ-եվրոպական միությունը՝ Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության և Բյուլուկյան հիմնադրամի պատվո հովանավորությամբ և Լիոնի հայկական միությունների աջակցությամբ: Բացման արարողության հովանավորներից էր Լիոնի մետրոպոլիան:

Բացման երեկոյին ներկա էին և ելույթով հանդես եկան նաև Ռոն դեպարտամենտից ընտրված սենատոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուք Դըվինազը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիեն, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի 3-րդ թաղամասի քաղաքապետ Մարիոն Սեսիեքը, Բյուլուկյան հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Ժամանակակից արվեստի հայ-եվրոպական միության նախագահ Աննի Էքմեկչեանը: Ներկա էին Լիոնի տարբեր թաղամասերի քաղաքային խորհուրդների անդամներ, Լիոնի հայկական միությունների նախագահներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հայ-ֆրանսիական մշակութային շաբաթ» փառատոնի ընթացքում, մայիսի 24-ից հունիսի 1-ը նախատեսված են պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանի հայկական խաչքարերին նվիրված և պրոֆեսոր Արմեն Մութաֆյանի Երուսաղեմին և հայերին նվիրված կոնֆերանսները, ֆրանսահայ արտիստներ Հակոբ Ղասաբյանի, Լևոն Խոզյանի, Մարսելի Կերամ և Big Band Couleur Jazz անսամբլների, Հալլե Էղայան և Նաիրի պարային համույթների համերգները, Սերժ Ավեդիկյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանովի սկանդալը»  ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի գլխավոր դերակատարի՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված կոնֆերանսը, գրական հանդիպումներ, հայկական գինու և խոհանոցի համտեսում և այլն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: