• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Լիոնի ամենամյա հյուպատոսական տոնին

16 հունիսի, 2025

Հունիսի 14-15-ին, Լիոնի կենտրոնական Բելկուր հրապարակում Լիոնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց Հյուպատոսական ամենամյա տոնը՝ «Մեր երկրների բնական և ճարտարապետական գանձերը» ընդհանուր խորագրով: Հյուպատոսական տոնի նախորդող օրը՝ հունիսի 13-ին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հրավերով քաղաքապետարանում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայում հավատարմագրված և տոնի առիթով Լիոն ժամանած դեսպանները և Լիոնի հյուպատոսական կորպուսը:

Տոնին մասնակցեցին Լիոնում գործող հյուպատոսություններն ու կազմակերպությունները՝ հինգ տասնյակ տաղավարով:

Հայաստանի Գլխավոր հյուպատոսության տաղավարում ներկայացվեցին Հայաստանի բոլոր տաս մարզերի և Երևանի բնապատկերները և պատմա-մշակութային հուշարձանները, նկարազարդ ֆրանսերեն լեզվով ալբոմներ և հուշանվերներ, տոնի թեմայով ֆիլմ: Լիոնի «Նաիրի» պարախումբը ելույթ ունեցավ հյուպատոսական տոնի կենտրոնական բեմում:

Հայաստանի տաղավար այցելեցին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, վերջինիս տեղակալ Սոնյա Զդորովցոֆը՝ քաղաքապետարանի աշխատակիցների, Լիոնի հյուպատոսական կորպուսի դուայեն, Կոտ-դ'Իվուարի Գլխավոր հյուպատոս Լամբեր-Էզոա Ակայի և Գլխավոր քարտուղար, Էստոնիայի պատվո հյուպատոս Հյուգ Պուզեի ուղեկցությամբ, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի երկրորդ թաղամասի քաղաքապետ Պիեր Օլիվերը, Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամ Իկլեֆ Շիխը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդական Լուի Ռիքեն, դեսպաններ և հյուպատոսներ:

Տոնի օրերին Հայաստանի տաղավարը մարդաշատ էր և մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում տարբեր երկրներից Լիոն այցելած զբոսաշրջիկները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: