• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը մասնակցեց «Շանթ Դելտա Նավոյան» հիմնադրամին նվիրված երեկոյին

25 հունիսի, 2025

Հունիսի 25-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղի հրավերով Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ  «Շանթ Դելտա Նավոյան» հիմնադրամին նվիրված երեկոյին, որին ներկա էր 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանի ընտանիքը:

Հունիսի 26-ին, գլխավոր հյուպատոսը մասնակցեց Նավոյան ընտանիքի հետ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հանդիպմանը, որը Շանթ Նավոյանի և նրա ընկերների պատմությանը ծանոթացել էր հունիսի 3-ին Հայաստանում ֆրանսիական համալսարան այցի ժամանակ: Հանդիպման ընթացքում Նավոյան ընտանիքը ներկայացրեց «Շանթ Դելտա Նավոյան» հիմնադրամի ծրագրերը, որոնց ռեգիոնի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել: Հանդիպմանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղի նախագահ Տաթև Սեդրակյանը:    

Տեղեկացում. Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: «Շանթ Դելտա Նավոյան»  հիմնադրամը ստեղծել է վերջինիս ընտանիքը՝ ուսուցողական ու կրթական ծրագրեր իրականացելու, ինչպես նաև զոհված և վիրավոր տղաների երեխաներին, քույրերին և եղբայրներին աջակցելու համար։ Հիմնադրամը Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողներին հատկացնում է ոսկե սերմեր կրթամրցանակ: Համալսարանը հանդիսանում է հիմնադրամի գործընկերը: 20-ամյա տղայի մահվանից հետո, Նավոյան ընտանիքը նրա նոթատետրերի, այդ թվում՝ պատերազմի ժամանակ արված գրառումները հրատարակել է «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում… » վերնագով գիրքում, որի վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է «Շանթ Դելտա Նավոյան»  հիմնադրամի ծրագրերի ֆինանսավորմանը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: