• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Ֆրանսիայի ամառային դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտների հետ

20 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 20-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ամառային դիվանագիտական ակադեմիայի մի խումբ շրջանավարտների։

Գլխավոր հյուպատոսը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևան երկրների հետ հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին և դրա կարևորությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի հանրապետության միջև միջպետական համագործակցության, ինչպես նաև հայ-ֆրանսիական պատմական առնչությունների մասին:

Հանդիպման ավարտին Գլխավոր հյուպատոսը պատասխանել է մասնակիցների հարցերին՝ անդրադառնալով նաև Եվրոպական միության և միջազգային այլ կառուցների հետ Հայաստանի հարաբերություններին և առաջիկա տարիներին Հայաստանում կայանալիք միջազգային խոշոր իրադարձություններին:  

Ի տեղեկություն. Ֆրանսիայի ամառային դիվանագիտական ակադեմիան հիմնադրվել է 2021թ. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից՝ տարեկան 100 ուսանողների հնարավորություն տալով բացահայտել դիվանագետի մասնագիտությունը և դիվանագիտական ծառայությունը: Ակադեմիայի ունկնդիրներն ընտրվում են մրցույթի հիման վրա:  Ամառային դիվանագիտական ակադեմիան նորաստեղծ Դիվանագիտական և հյուպատոսական ակադեմիայի մաս է կազմում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: