• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նվագախմբի համերգը Լիոնում

22 փետրվարի, 2026

Փետրվարի 22-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բարձր հովանու ներքո, Լիոնի Սեն-Մարտեն դ’Էնե տաճարում կայացավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան, տնօրեն՝ Մարտունի Կոստանդյան) և Վալանս Ռոման Ագլո կոնսերվատորիայի դուդուկի դասարանի սաների (դասախոս՝ Լևոն Չատիկյան) համերգը:

Համերգը նախաձեռնել էր «Ֆրանսիա Աշտարակ–Հայաստան» մշակութային միությունը՝  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի, Վալանս Ռոման Ագլոյի, Վալանս Ռոման Ագլո կոնսերվատորիայի և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենների,  Ժակ և Անի Մարկարյանների աջակությամբ: 

Մշակույթների երկխոսության և բարեկամության նշանաբանի ներքո անցկացված երաժշտական երեկոյի հյուրերի թվում էին Ֆրանսիայի ազգային, ռեգիոնալ, մետրոպոլիտենի և մունիցիպալ մակարդակների ընտրված պաշտոնյաներ, Լիոնի հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանի հետ գործընկերություն ունեցող ֆրանսիական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Ֆրանսիայի հայկական հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամներ :

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երիտասարդ երաժիշտները և դուդուկի դասարանի սաները կատարեցին Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ժորժ Բիզեի, Ռոդիոն Շչեդրինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: