• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսին-Շարպիո և Ստեփանավան քույր քաղաքների համագործակցության շրջանակներում կազմակերպված համերգ

04 մայիսի, 2026

Մայիսի 4-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և հյուպատոս Լևոն Դավթյանը ներկա են գտնվել Դեսին-Շարպիո և Ստեփանավան քույր քաղաքների համագործակցության շրջանակներում կազմակերպված համերգին, որին ելույթով հանդես են եկել Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի և «Անի» պարային ստուդիայի սաները: Միջոցառմանը ներկա են եղել նաև Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Սիլվի Մուլենը, քաղաքային խորհրդի անդամներ և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իր ողջույնի խոսքում, գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրային՝ համերգի կազմակերպման և Ստեփանավանի երիտասարդներին հյուրընկալելու համար՝ շեշտելով մշակույթի դերը ժողովուրդների բարեկամության գործում: Գլխավոր հյուպատոսը խոսել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի շարունակաբար խորացող համագործակցության մասին՝ նշելով ապակենտրոնաված համագործակցության կարևորությունը:       

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: