• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսն այցելել է Շարլի քաղաքի Կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոն

09 հունիսի, 2026

Հունիսի 9-ին գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնի մետրոպոլիայի միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության հարցերով փոխնախագահ, Շառլիի քաղաքապետ Օլիվիե Արոժոյի հրավերով, այցելել է Շառլի քաղաք։ Գլխավոր հյուպատոսն այցելել է քաղաքի Կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոն (CRBA)՝ իր հյուրընկալողի, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի գյուղատնտեսության, բնապահպանական արդյունավետության, քաղաքային բնության և պարենային ինքնիշխանության հարցերով փոխնախագահ, Կալյուիր-է-Կյուիրի քաղաքապետ Բաստիեն Ժուենի, Լիոնի մետրոպոլիայի միջազգային համագործակցության տնօրինության ներկայացուցիչների և կենտրոնի վարչական ու գիտական պատասխանատուների ուղեկցությամբ։

Շնորհակալություն հայտնելով հրավերի, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցություն հաստատելու հարցում CRBA-ի հետաքրքրության համար՝ գլխավոր հյուպատոսն իր լիակատար աջակցությունն է  հայտնել համագործակցության նախագծին, որը նախաձեռնվել է Հայաստանում առաջիկա հոկտեմբերին կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի, Լիոնի մետրոպոլիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ունի օգնել պահպանելու Հայաստանի էնդեմիկ սերմերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: