• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Լիոնի ամենամյա հյուպատոսական տոնին

03 հունիսի, 2023

2023թ. հունիսի 3-4-ին, Լիոնի կենտրոնական Բելկուր հրապարակում (Place Bellecour) Լիոնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց Հյուպատոսական ամենամյա տոնը՝ «Խաղերն ու սպորտն աշխարհում» ընդհանուր խորագրով:

Տոնին մասնակցեցին Լիոնում գործող հյուպատոսություններն ու կազմակերպությունները՝ 46 տաղավարով:

Հայաստանի Գլխավոր հյուպատոսության տաղավարում ներկայացված էին Հայաստանում սիրված սպորտաձևերն ու խաղերը, սպորտի ասպարեզում հայ մարզիկների հաջողությունները, Լիոն և Երևան քաղաքների միջև համագործակցությունը, Հայաստանի պատմամշակութային հուշարձաններն ու Երևանի տեսարժան վայրերը, երկրի զբոսաշրջային գրավչությունը, ազգային խորհրդանիշերով հուշանվերներ: 

Տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ շախմատ և պտտել հոլ:

Հունիսի 3-ին, Հայաստանի տաղավար այցելեցին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն (Grégory DOUCET), վերջինիս տեղակալ Սոնյա Զդորովցոֆը (Sonia ZDOROVTZOFF)՝ քաղաքապետարանի աշխատակիցների և Լիոնում գործող հյուպատոսական կորպուսի Գլխավոր քարտուղար, Էստոնիայի պատվո հյուպատոս Հյուգ Պուզեի (Hugues POUZET) ուղեկցությամբ:

Հունիսի 3-ին ելույթով հանդես եկավ Լիոնի Նաիրի պարախումբը:      

Տոնի երկու օրերին Հայաստանի տաղավարը եղել է մարդաշատ և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում:

Տեղական «Le Progrès» օրաթերթն իր ռեպորտաժներում ներկայացրել է լուսանկարներ Հայաստանի տաղավարից և Նաիրի պարախմբի ելույթից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: