• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը մասնակցեց Ֆրանսիայի դիմադրության շարժման ազգային խորհրդի հիմնադիր Ժան Մուլենի ձերբակալման 80-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը

21 հունիսի, 2023

Հունիսի 21-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը ներկա գտնվեց Ֆրանսիայի դիմադրության շարժման ազգային խորհրդի հիմնադիր Ժան Մուլենի և շարժման այլ անդամների ձերբակալության 80-րդ տարելիցին նվիրված՝ Լիոնի Մոնտլյուք բանտի հուշահամալիրի մոտ կայացած միջոցառմանը, որը կազմակերպվել էր Օվերն-ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտուրայի կողմից:

Միջոցառման ընթացքում, Ժան Մուլենի անունը կրող քոլեջի աշակերտներն ընթերցեցին դիմադրության շարժման խորհրդի հիմնադրի և նրա հետ ձերբակալված դիմադրության շարժման անդամներ Անրի Օբրիի, Ֆրեդերիկ Դուգուժոնի, Ալբեր Լակազի, Բրյունո Լարայի, Անդրե Լասանի և Էմիլ Շվարցֆիլդի կենսագրությունները։ Նրանց հիշատակին նվիրված հուշատախտակի բացումը կատարեց պրեֆեկտ Ֆաբիեն Բուսիոն, ով նաև հանդես եկավ ելույթով:

Միջոցառումից հետո ՀՀ Գլխավոր հյուպատոսի հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում, Ֆաբիեն Բուսիոն հիշատակեց դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված որոշումը՝ նշելով, որ վերջինս արժանի է ֆրանսիական պետության նման գնահատականին:  

Ծանոթություն. Ժան Մուլենը ձերբակալվել է 1943 թվականի հունիսի 21-ին Կալուիր-է-Կուիր բնակավայրում, այնուհետև՝ տեղափոխվել է Լիոնի Մոնտլյուք բանտ: Մահացել է Գերմանիա տեղափոխվելու ճանապարհին՝ խոշտանգումից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: