• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը ներկա են գտնվել Վիեննի ամենամյա ջազ փառատոնի բացմանը

28 հունիսի, 2023

Հունիսի 28-ին, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը, Վիեննի (Vienne) քաղաքապետ Թիերի Կովակսի (Thierry Kovacs) հրավերով մասնակցել են Վիեննի ամենամյա ջազ փառատոնի՝ «Jazz à Vienne»-ի, բացման երեկոյին և դրանից առաջ՝ ֆրանսահայ հանրաճանաչ ջազ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար  Անդրե Մանուկյանի պատվին քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին քաղաքապետի տեղակալները, քաղաքային խորհրդի անդամները, Վիեննի և շրջակա քաղաքների հայկական միությունների ներկայացուցիչները:

Ընդունելության ընթացքում, Վիեննի քաղաքապետը և ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդես եկան ողջույնի խոսքով: Անդրե Մանուկյանը խոսեց իր անցած ուղու և հայկական երաժշտության նրբերանգների՝ իր բացահայտման ու ընկալման մասին, պատմեց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը:

Համերգային առաջին երեկոյի ընթացքում, Անդրե Մանուկյանը ներկայացրեց իր նոր, հայկական լադերով հարուստ «Anouch» ալբոմը, որը կոչել է իր տատի անունով՝ արժանանալով Վիեննի Անտիկ թատրոնի ավելի քան 6000 հանդիսատեսի հոտընկայս ծափերին:

Նույն երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգչուհի Սառա Լենկա և դաշնակահարուհի Մաշա Ղարիբյան դուետը: Ազգությամբ հայ դաշնակահարուհին հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից արցախահայության 200 օր ի վեր պաշարման փաստի վրա:

Ծանոթություն. «Jazz à Vienne» փառատոնը նախաձեռնել է Ժան-Պոլ Բուտելիեն (Jean-Paul Boutelier)՝ 1981 թվականին: Այն կայանում է յուրաքանչյուր տարի հուլիսի սկզբին և տևում է երկու շաբաթ: Վիենն քաղաքում չորս բեմի վրա ելույթ է ունենում մոտ 1000 արտիստ: Հանդիսատեսի թիվն ընդհանուր առմամբ հասնում է 200.000-ի: Փառատոնի խորհրդանշական վայրը Վիեննում գտնվող 1-ին դարի հռոմեական անտիկ թատրոնն է (Théâtre Antique), որի եզակի ակուստիկան և պատմական վայր լինելու հանգամանքը բացառիկ միջավայր են ստեղծում ջազի երկրպագուների ու միջազգային ճանաչում ունեցող արտիստների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: