• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը մասնակցել են Դանիել Մարանջյանին Գրենոբլ քաղաքի ոսկե մեդալի հանձնման արարողությանը

30 հունիսի, 2023

Հունիսի 30-ին, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը մասնակցեցին Գրենոբլ-Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանին քաղաքի ոսկե մեդալի հանձնման արարողությանը:

Արարողությունը տեղի ունեցավ Գրենոբլի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Էրիկ Պիոլի մասնակցությամբ: Վերջինս իր ելույթում խոսեց Դանիել Մարանջյանի և նրա ղեկավարած մշակույթի տան գործունեության մասին, որի հիմնադրման 40-ամյակը նշվել է այս տարի: Դանիել Մարանջյանը մանրամասն ներկայացրեց իր անցած ուղին և իր ընտանիքի պատմությունը:

ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր ելույթում շնորհավորեց Դանիել Մարանջյանին քաղաքի բարձր գնահատականին արժանանալու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ծրագրերի իրականացման համար: Ն. Նիկոլյանը խոսեց նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին:       

Երեկոյի ընթացքում պարային կատարումներով հանդես եկավ Գրենոբլ-Դոֆինեի մշակույթի տան «Երևան» պարախումբը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: