• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը մասնակցել են Լիոնի Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցու օծման 60-ամյակի երեկոյին

01 հուլիսի, 2023

Հուլիսի 1-ին  Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը մասնակցեցին Լիոնի Սուրբ Հակոբ Մայր  եկեղեցու օծման 60-ամյակին նվիրված երեկոյին:

Իր ելույթում ՀՀ Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Սուրբ Հակոբ եկեղեցու  ծխական խորհրդի նախագահ Ռիշար Գազարյանին, ով նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի նախագահն է  և խորհրդի անդամներին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Իսահակ ավագ քահանա Հեքիմեանին՝ մաղթելով հաջողություն իրենց ազգապահպան գործունեության մեջ, խոսեց հայ ժողովրդի պատմության ընթացքում եկեղեցու և դրա ականավոր գործիչների դերակատարության մասին: Գլխավոր հյուպատոսն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:      

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Սպիտակ» անսամբլը և «Նաիրի» պարախումբը:

Ծանուցում.   Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է ազգային հանգանակության շնորհիվ: Գլխավոր բարերարը եղել է Կարապետ Հակոբյանը: Եկեղեցու առաջին քարը տեղադրվել է 1954թ. հունիսի 26-ին, օծվել է 1963թ. հունիսի 30-ին՝ Գերաշնորհ Տեր Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: