• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի տեղակալի հետ

03 հուլիսի, 2023
Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 3-ին, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանն այցելեց Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտուրա, որտեղ կայացավ հանդիպում պրեֆեկտի տեղակալ, գրասենյակի ղեկավար Էմանուել Դարմոնի հետ, ով ժամանակավորապես կատարում է պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականի պարտականությունները:

Գլխավոր հյուպատոսն ընդհանուր ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ համագործակցության ուղղությունները, խոսեց Հարավային Կովկասի անվտանգային հարցերի, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ կատարվեց Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում աշխատանքներին, մասնավորապես՝ 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերին և դրանց առնչվող գործնական հարցերին:

Պրեֆեկտի տեղակալի խնդրանքով, ՀՀ Գլխավոր հյուպատոսը հակիրճ ներկայացրեց Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունները:

Հաշվի առնելով Ֆրանսիայում, ներառյալ Լիոնում և մերձակա քաղաքներում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը՝ ՀՀ Գլխավոր հյուպատոսը վստահություն հայտնեց, որ իրավիճակը մոտ ժամանակներում կկարգավորվի:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: