• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ֆրանսիայի Պրիվա և Հայաստանի Աշտարակ քաղաքների միջև ստորագրվել է «Բարեկամության համաձայնագիր»

01 օգոստոսի, 2023

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը Ֆրանսիայի Պրիվա քաղաքի քաղաքապետ Միշել Վալլայի հրավերով օգոստոսի 1-ին մասնակցել է Պրիվա և Աշտարակ քաղաքների միջև «Բարեկամության համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին և ելույթով հանդես եկան Պրիվայի քաղաքապետ Միշել Վալլան (Michel Valla), Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Պրիվայի քաղաքապետի առաջին տեղակալ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի շրջանային խորհրդի անդամ Իզաբել Մասըբյոֆը (Isabelle Massebeuf), Վալանսի փոխքաղաքապետ  Ժորժ Ռաստկլանը (Georges Rastklan) և Պրիվայում բնակվող ֆրանսահայերի ներկայացուցիչը: Ներկա էին երկու քաղաքների քաղաքային խորհրդի անդամները, Վալանսի և շրջակա քաղաքների Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրանիկ ավագ քահանա Մալջյանը, Վալանսի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, պատվելի Հակոբ Կոճիկեանը, Պրիվայի, Վալանսի և շրջակա քաղաքների հայ համայնքի և տեղական մամուլի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ Պրիվայի քաղաքապետը ներկայացրեց Աշտարակի հետ բարեկամության կապերի նախապատմությունը, որը սկիզբ է առել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած ֆրանսիական պաշտոնական պատվիրակության՝ 2022թ. հոկտեմբերի 8-16-ին Հայաստան այցի առիթով: Միշել Վալլան ներկայացրեց իր քաղաքը, խոսեց Աշտարակի հետ համագործակցության հնարավոր ոլորտների մասին, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, գոհունակություն արտահայտեց Պրիվայի հետ ստեղծվող համագործակցության կապակցությամբ:

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի շրջանային խորհրդի անդամ Իզաբել Մասըբյուֆը խոսեց շրջանի նախագահ Լորան Վոքյեի (Laurent Wauquiez)՝ 2023թ. մարտին Հայաստան կատարած այցի մասին: Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի (Nicolas Daragon) անունից ներկաներին ողջունեց և նորաստեղծ բարեկամությանը հաջողություն մաղթեց Վալանսի փոխքաղաքապետ  Ժորժ Ռաստկլանը:

Շնորհավորելով երկու քաղաքներին համագործակցության կապերի ստեղծման կապակցությամբ՝ ՀՀ Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց Պրիվայի քաղաքապետին հայ ժողովրդի հանդեպ բարեկամության այդ արտահայտության, ինչպես նաև 2023թ. ապրիլի 23-ին Պրիվայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման համար, ներկայացրեց հայ-ֆրանսիական միջպետական կապերը՝ առանձնացնելով ապակենտրոնացված համագործակցությունը, որը տարեցտարի ընդլայնվում է: Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսը խոսեց Ադրբեջանում մինչ օրս պատանդի կարգավիճակում պահվող  հայ ռազմագերիների, Արցախում ոչնչացվող հայկական պատմա-մշակութային կոթողների մասին, ընդգծեց, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:    

Ծանոթություն. Ֆրանսիայի Պրիվա քաղաքն Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Արդեշ դեպարտամենտի կենտրոնն է: Քաղաքային խորհուրդը կազմված է 29 անդամից: Պրիվայում է գտնվում Արդեշ դեպարտամենտի խորհուրդը և պրեֆեկտուրան: Ունի հիվանդանոց, սպորտային կառույցներ: Տնտեսական առումով, հայտնի են Պրիվայի Klément Faugier գործարանը, որն արտադրում է շագանակի կրեմ և  այծի պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Բնակչության թիվը կազմում է 8.567:

2023թ. ապրիլի 23-ին Պրիվայում տեղադրվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, որն առաջինն է Արդեշում:

Պրիվայի և Աշտարակի միջև ստորագրված «Բարեկամության համաձայնագիրը» նախատեսում է համագործակցության ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, մշակույթի, սպորտի, շրջակա միջավայրի, սոցիալական, առողջապահության, գյուղատնտեսության և տնտեսական ոլորտներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: