• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը ներկա է եղել բարեգործական հավաքին

06 հունվարի, 2024

Հունվարի 6-ին, Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանն այցելել է Լիոնի մերձակա Դեսին քաղաք, որի ընդարձակ սրահներից մեկում՝ Halles Décinoises-ում, կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան մեծ բարեգործական միջոցառում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին սատարելու նպատակով:

Միջոցառումը նախաձեռնել էին Ֆրանսիայում հայտնի հայազգի խոհարարներ Ալեն Ալեքսանյանը, Ժերար Եսայանը և Սոնյա Եզգուլյանը՝ աստղակիր խոհարար Ռեժի Մարկոնի և Դեսին քաղաքային իշխանությունների բարձր հովանու ներքո:

Միջոցառման այցելուների թիվը գերազանցել է 900-ը՝ սպասված 400-ի փոխարեն, այդ թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սառա Տանզիլին, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան և քաղաքապետի տեղակալ Դենի Ջորկայեֆը, Վիլյորբանի քաղաքպետ Սեդրիկ Վան Սթիվենդաելը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվե-Դրոմենը, տեղական ընտրովի մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամին:  

Հայաստանի Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել բարեգործական հավաքի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, նվիրատուներին և բոլոր այցելուներին՝ նշելով, որ հավաքի հաջողությունը վկայում է հայ ժողովրդի և հատկապես Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրների ու քույրերի հետ մեծ համերաշխության մասին, ովքեր Սուրբ Ծնունդը ստիպված եղան տոնել իրենց տներից ու պապենական հողից հեռու։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: