• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը մասնակցել է ամանորյա ընդունելությանը

08 հունվարի, 2024

Հունվարի 8-ին, Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցել է Ամանորի կապակցությամբ Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը:

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, ամփոփելով 2023 թվականը և տարվա ընթացքում քաղաքի կողմից տարբեր տարածաշրջաններում ձեռնարկված համերաշխության դրսևորումները, հիշատակել է նաև ի նպաստ Արցախի կատարած գործողությունները:

Լիոնում գործող հյուպատոսական կորպուսից բացի, միջոցառմանը ներկա են եղել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտը և Լիոնի ռազմական պարետը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի, Լիոնի մետրոպոլիայի պաշտոնյաներ, Լիոնի մշակութային հաստատությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր ազգությունների հոգևոր առաջնորդներ և համայնքային գործիչներ, այդ թվում՝ Լիոնի Սուրբ Հակոբ Մայր  եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Իսահակ ավագ քահանա Հեքիմեանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի նախագահ Ռիշար Գազարյանը:   

Ի տեղեկություն՝

Լիոն քաղաքի և քաղաքապետ Գրեգորի Դուսեի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված գործողություններից են մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Լիոնի քաղաքային խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության մասին» Բանաձևի ընդունումը՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամին 30.000 եվրո դրամաշնորհի տրամադրմամբ, 2022թ. դեկտեմբերին ԼՂ Նախագահին և արտաքին գործերի նախարարին հյուրընկալելը, 2022թ. դեկտեմբերի 22-ի և 2023թ. հոկտեմբերի 1-ի առաջնորդող հոդվածների հրապարակման նախաձեռնությունը, 2023թ. ապրիլին Հայաստան կատարած այցի ժամանակ քաղաքապետ Գրեգորի Դուսեի հողմից հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հովանավորության ստանձնումը, 2023թ. օգոստոսին շրջափակման մեջ գտնվող ԼՂ բնակչության համար միջազգային մարդասիրական շարասյանը Լիոն քաղաքի մասնակցությունը,  քաղաքապետի ներկայությունը և ելույթը 2023թ. հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցած հավաքին, ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և մյուս կալանավորված անձանց ազատ արձակելու պահանջով պաստառի տեղադրումը  Լիոնի քաղաքապետարանի դարպասներին:   

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: