• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը հյուրընկալել են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականին

08 հունվարի, 2024
Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը հյուրընկալել են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 8-ին, Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում հյուրընկալել են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդական Գաել Հուրիեզ-Բոլատրին:

Հանդիպման ընթացքում, Հայաստանի Գլխավոր հյուպատոսը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, 2020թ. Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ավելի քան 110.000 փախստականների ժամանումը Հայաստան, խոսել է նրանց կարիքների ու կամավոր վերադարձի իրավունքի, միջազգային հանրության աջակցության մասին։ Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը, շրջանային, դեպարտամենտների և մունիցիպալ իշխանություններին՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների գործունեությանը ցուցաբերած աջակցության համար։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, այդ թվում՝ Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության իրավասությունների մեջ մտնող տարբեր հյուպատոսական ծառայություններին առնչվող հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: