• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ընդունելություն Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի և Ռոն դեպարտամենտի նախագահի անունից

10 հունվարի, 2024

Հունվարի 10-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը մասնակցեցին Ամանորի կապակցությամբ Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտ Ֆաբիեն Բուսիոյի և Ռոն դեպարտամենտի նախագահ Քրիստոֆ Գիյոտոյի անունից կազմակերպված ընդունելությանը:

Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտը և Ռոն դեպարտամենտի նախագահը հանդես եկան ելույթներով՝ ամփոփելով 2023 թվականը և ներկայացնելով 2024 թվականի խոշոր ծրագրերը, որոնց թվում են՝ 2024թ. Ֆրանսիայում նախատեսված օլիմպիական խաղերը և այդ շրջանակներում Լիոնում կայանալիք 11 և Սենտ-Էթիենում կայանալիք 6 ֆուտբոլային խաղերը, Լիոնում նախատեսված արհեստների համաշխարհային WorldSills խաղերը, Լիոն-Թուրին արագընթաց գնացքի գծի կառուցումը և այլն: 

Լիոնում գործող հյուպատոսական կորպուսից բացի, միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, սենատորներ, Լիոնի և մերձակա քաղաքների քաղաքապետերը, Լիոն Մետրոպոլիայի նախագահը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի, Ռոն դեպարտամենտի և շրջակա դեպարտամենտների բարձրաստիճան ներկայացուցիչներ, պրեֆեկտներ, Լիոնի մշակութային հաստատությունների, տնտեսական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: