• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11 հունվարի, 2024

Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, հունվարի 19-ին կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: 

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։

Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է  Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղը։

Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023 թվականի ամռանը՝ Երևանում։

Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան: Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում հունվարի 12-ից փետրվարի 4-ը:

Ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ: 

Սույն թվականի մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կներկայացվի Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը  կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: