• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ամանորի ընդունելություն Լիոնի մետրոպոլիայի նախագահի հրավերով

16 հունվարի, 2024

Հունվարի 16-ին, Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարի հրավերով տեղի ունեցավ Ամանորի ընդունելություն, որին ներկա էր մոտ 2000 հրավիրյալ՝ Սենատի անդամներ, ԱԺ պատգամավորներ, Օվերնյ-Ռոն-Ալպերի շրջանային իշխանությունների, Լիոնի մետրոպոլիայի կազմի մեջ մտնող քաղաքների և մետրոպոլիայի տարբեր հաստատությունների, մշակութային և ակադեմիական շրջանակների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, ինչպես նաև Լիոնում գործող հյուպատոսությունները:

Մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարն ամփոփեց 2023 թվականը և ներկայացրեց 2024 թվականի ծրագրերը: Ելույթի սկզբում, մետրոպոլիայի նախագահը խոսեց տարբեր տարածաշրջաններում ընթացող հակամարտություններից՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Վերահաստատում եմ աջակցությունը ռուսական ագրեսիայի զոհ դարձած ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը, որը ստիպված եղավ փախչել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով, նաև հակամարտությունների հետևանքով տառապող բոլոր ժողովուրդներին», - նշեց նա:  

Ընդունելությանը մասնակցեցին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: