• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԻՈՆՈՒՄ

19 հունվարի, 2024

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, Լիոնի երկրորդ թաղամասի նրա անունը կրող փողոցի հուշատախտակի մոտ կայացավ հիշատակի միջոցառում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմը (Sylvie Guillaume), Ֆրանսիայի ազգային ժողովի Ռոնից ընտրված պատգամավոր Մարի-Շառլոտ Գարենը (Marie-Charlotte Garin), Լիոնի երկրորդ թաղամասի քաղաքապետ Պիեր Օլիվերը (Pierre Oliver), Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնի մամուլի ակումբի նախագահ Ժան-Պիեր Վաշեն (Jean-Pierre Vacher), ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի անունից՝ «Նուվել դ'Արմենի-Nouvelles d'Arménie» պարբերականի թղթակից, Լիոնի մամուլի ակումբի նախկին նախագահ Ժանին Պալուլյանը (Jeanine Paloulian), իրավապաշտպան կազմակերպությունների, ֆրանսահայ միությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրի կարգավիճակով, միջոցառմանը ներկա էր Հրանտ Դինքի բարեկամ, վտարանդի թուրք ակտիվիստ, գրող, սոցիոլոգ, Կոտ-դ'Ազյուրի համալսարանի դասախոս Փընար Սելեկը:

Ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի ներկայացուցիչը, Լիոնի մամուլի ակումբի նախագահը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը և պատվավոր հյուրը: Հուշատախտակի մոտ ծաղկեպսակներ դրվեցին Լիոնի երկրորդ թաղամասի քաղաքապետի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հրանտ Դինքի բարեկամների անունից:

ՀՀ գլխավոր հյուպատոսը խոսեց Հրանտ Դինքի գործունեության որոշ դրվագների մասին, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման փաստին և Հայաստանին ներկայում սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին: 

Ծանոթություն՝ Հրանտ Դինքի անունը կրող փողոցը գտնվում է Լիոնի երկրորդ թաղամասի Կոնֆլյուանս կոչվող տարածքում, որտեղ տեղակայված են տեղական լրատվամիջոցների նստավայրերը: Փողոցի անվանակոչման մասին որոշումը կայացվել է Լիոնի քաղաքային խորհրդի կողմից 2008թ. հունվարի 14-ին՝   քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gérard Collomb) և փոխքաղաքապետ Ժան-Իվ Սեշըրեսի (Jean-Yves Sécheresse) աջակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: