• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

20 հունվարի, 2024

Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացավ «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկեց  Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: 

Առաջնախաղին ներկա էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտթրան և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Վալանսի, Վո-ան-Վըլենի, Կլերմոն-Ֆերանի քաղաքային խորհուրդների անդամները, ՕՌԱ շրջանի և Լիոնի մետրոպոլիայի համագործակցության հարցերով պատասխանատուները, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովի ողջույնի խոսքից հետո, ելույթներով հանդես եկան ՕՌԱ շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, Տոբոգան թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է  Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Ներկայացման իրականացման աշխատանքներում իրենց կարևոր ներդրումն են ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ԺՀ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. ամռանը՝ Երևանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։

Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան:

Ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում և մեծ հաջողություն ունեցավ, ինչի մասին վկայում են հանդիսատեսի երկար և բուռն հոտընկայս ծափահարությունները, ինչպես նաև արտիստներին և կազմակերպիչներին հղված շնորհավորանքները:

2024թ. մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կներկայացվի Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը  կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։

Ներկայացման առաջնախաղի օրը, բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ, տեղի ունեցավ նաև Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում մինչև փետրվարի 4-ը:

Հունվարի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ներկայացման ստեղծագործական թիմի՝ հայաստանից ժամանած անդամներն այցելեցին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: