• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միսակ Մանուշյանի աճյունը ֆրանսիական Պանթեոնում ամփոփելուն նվիրված միջոցառումների շարք Վալանսում

25 հունվարի, 2024

Հունվարի 25-ին Վալանսի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Միսակ Մանուշյանի աճյունը ֆրանսիական Պանթեոնում ամփոփելուն նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցեցին Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը (Nicolas Daragon), ով Միսակ Մանուշյանի՝ Պանթեոն տեղափոխման հարցով կոմիտեի անդամ է և գործընթացի համանախաձեռնողը, կոմիտեի նախագահ, Unité Laïque կազմակերպության հիմնադիր-նախագահ Ժան-Պիեր Սակունը (Jean-Pierre Sakoun), Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն (Marlène Mourier), Ռոման-սյուր-Իզերի քաղաքապետի տեղակալ, Լորան Ժակոն (Laurent Jacquot), Վալանսի քաղաքապետի տեղակալ Մարի-Ֆրանսուազ Պասկալը (Marie-Françoise Pascal), Վալանսի հայկական հիշողության կենտրոնի տնօրեն Քրիստել Ռովեդան (Chrystèle Roveda): Մամուլի ասուլիսին ներկա էր Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը:

Ներկայացվեց Վալանս քաղաքի, Վալանս-Ռոման ագլոմերացիայի և Վալանսի հայկական հիշողության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Միսակ Մանուշյանի աճյունը ֆրանսիական Պանթեոնում ամփոփելուն նվիրված միջոցառումների ծավալուն ծրագիրը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.le-cpa.com/le-cpa/temps-forts/missak-manouchian-une-vie-en-resistance: 

Վալանսի քաղաքապետը հիշեցրեց, որ Միսակ Մանուշյանի աճյունը ֆրանսիական Պանթեոն տեղափոխելու գաղափարը ծնվել և հասունացել է Վալանսում՝ Ժան-Պիեր Սակունի հետ իր հանդիպման արդյունքում: 

Հայաստանի գլխավոր հյուպատոսը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և հսկայածավալ աշխատանքի համար, նշեց, որ ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիան իբրև երկրորդ հայրենիք ընտրած Միսակ Մանուշյանի պայքարը և զոհաբերությունը ազատության ու արդարության արժեքների համար էր, որոնք հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքներն են և հիշեցրեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ հանուն այդ արժեքների գոյութենական պայքարի մեջ է:     

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: