• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիշատակի միջոցառում Լիոնում

28 հունվարի, 2024

Հունվարի 28-ին Լիոնում տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու (Auschwitz-Birkenau) համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրվան նվիրված հիշատակի միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն (Grégory DOUCET), Լիոնի ռազմական ղեկավար, գեներալ Դենի Միստրալը (Denis MISTRAL), Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին (Sarah TANZILLI), Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի խորհրդական Սիլվի Ֆայոլը (Sylvie FAYOLLE)-ը, Աուշվից-Բիրկենաուի և Վերին Սիլեզիայի ճամբարներից նախկին տեղահանվածների կազմակերպության նախագահ  Ժան-Կլոդ Ներսոնը (Jean-Claude NERSON), դեպարտամենտի և պրեֆեկտուրայի, ինչպես նաև օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Գրեգորի Դուսեն և նախկին տեղահանվածների կազմակերպության նախագահ  Ժան-Կլոդ Ներսոնը: Երկուսն էլ իրենց ելույթներում դատապարտեցին ցեղասպանության հանցագործությունը և կարևորեցին դրա կանխարգելումը, որում կարևոր նշանակություն ունի  սերունդներին պատմական հիշողության  փոխանցումը: 

Ներկաները հիշատակի հուշարձանի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ, տեղի ունեցավ մոմավառություն:

Միջոցառմանը ներկա էր Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոսը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: