• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի հետ

05 փետրվարի, 2024
Հանդիպում Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 5-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը հյուպատոսությունում ընդունել է Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզին և գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆուրլանին: Քննարկվել են Երևանում գործող Ֆրանս-հայկական մասնագիտական կրթության կենտրոն հիմնադրամի հետ համագործակցության և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև և Հայաստանի տարբեր շրջաններում այդ կենտոնի գործունեության ընդլայնման հարցերը: 

Ծանոթություն՝

Ֆրանս-հայկական մասնագիտական կրթության կենտրոն հիմնադրամը (Fondation Centre d’Enseignement Professionnel France-Arménien - SEPFA) հիմնադրվել է 2001թ., պաշտոնապես բացվել է 2002թ. հունիսի 21-ին՝ ՀՀ կրթության նախարարի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի, Երևանի և Լիոնի քաղաքապետերի կողմից: Տնօրենների խորհուրդը կազմված է Հայաստանի և Ֆրանսիայի հետևյալ մարմիններից. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լիոն Մետրոպոլ /նախկինում՝ Ռոն դեպարտամենտ/, Լիոն և Երևան քաղաքներ, Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն (SEPR), Ռոն-Հայաստան՝ կրթություն-փոխանակում միություն (RAFE) և Հայկական ալիանս հիմնադրամ (Fondation Alliance Arménienne): ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  SEPFA-ի անդամ է 2008թ.-ից:

Մասնագիտական կրթության հարցում SEPFA-ի գործընկերը SEPR-ն է: SEPFA-ն գործում է կամավոր նվիրատվությունների, SEPR-ի ֆինանսավորման, աշակերտների ուսման վարձի շնորհիվ: Նվիրատուների թվում են Ֆրանսիայի համայնքայի կառույցները, ֆրանսահայ գործարարներ, 2004թ.-ից՝ Ժնևի Հայկական ալյանս հիմնադրամը: Ֆրանսիական կողմից նշանակալի մասնակցություն և աջակցություն են ցուցաբերել Լիոնի քաղաքապետարանը, Լիոն Մետրոպոլը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Ֆրանսիայի Սենատը և Արտաքին գործերի նախարարությունը:    

Ծրագրվում է մասնաճյուղեր հիմնել Հայաստանի 4 մարզերում՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ և Լոռի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: