• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կապանի հետ համագործակցությանը նվիրված միջոցառում Սենտ-Էթիենի քաղաքապետարանում

05 փետրվարի, 2024

Փետրվարի 5-ին, Սենտ-Էթիենի քաղաքապետարանի՝ Հայաստանի պետական խորհրդանիշներով զարդարված Արիստիդ Բրիան հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Կապանի հետ Սենտ-Էթիենի նոր սկիզբ առած համագործակցությանը նվիրված միջոցառում, որին ներկա էին քաղաքապետ Գաել Պերդրիոն, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխքաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Քաղաքապետ Գաել Պերդրիոն ներկայացրեց 2023թ. նոյեմբերին Հայաստան/ Կապան կատարած այցը և նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ ստորագրված բարեկամության համաձայնագիրը: Տեղեկացվեց, որ համագործակցություն է նախատեսված առողջապահության (բժիշկների վերապատրաստում), մշակույթի (արտիստների և գրողների հյուրընկալում), Կապան համայնքի կարողությունների զարգացում (վերապատրաստումներ) և երիտասարդության և մասնակցային ժողավրդավարության (երիտասարդների միջև փոխանակում) ոլորտներում: Գաել Պերդրիոն հայտնեց, որ 2025 թվականին Հայաստանը հրավիրվելու է պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու Սենտ-Էթիենի՝ Նորաձևության և դիզայնի միջազգային բիենալեին:  

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզի հետ կապերի խորացման և Կապան քաղաքի հետ բարեկամության հաստատման համար, անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքներին, Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրերին և տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված քայլերին, առկա մարտահրավերներին և սպառնալիքներին, Ադրբեջանի ապակառուցողական դիրքի հետևանքով խաղաղության գործընթացի բարդություններին: Խոսելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին հատկացված ֆինանսական և հումանիտար օգնության մասին՝ գլխավոր հյուպատոսը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի, երկրի տեղական մարմինների, հատկապես Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի, ինչպես նաև ֆրանսահայ կազմակերպությունների ջանքերի ակտիվացման համար՝ բարձր գնահատելով ապակենտրնացված համագործակցության ընդլայնումը հատկապես Հայաստանի հարավային Սյունիքի մարզում: Գլխավոր հյուպատոսը կարևորեց նաև ապակենտրոնացված համագործակցության ծրագրերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ներգրավելը:          

Ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի ազգային ժողովի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը և Սենտ-Էթիենի հայկական միության նախագահ Վրեժ Խոսրոֆյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: