• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԼԻՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՄՏԵՍ-ԵՐԵԿՈՅԻՆ

15 փետրվարի, 2024

Փետրվարի 15-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Լիոնի 6-րդ թաղամասի քաղաքապետարանում կայացած գինեգործությանը նվիրված առաջին համտես-երեկոյին, որին մասնակցելու էին հրավիրվել Լիոնում գործող հյուպատոսությունները:

Երեկոն սկսվեց մասնակից երկրների ներկայացմամբ, որից հետո պատմական գիտությունների դոկտոր Ֆաբիեն Գավոն (Dr Fabien Gaveau) ներկայացրեց Լիոն քաղաքի գինեգործական ավանդույթները՝ «Աշխարհը մի բաժակի մեջ. խաղողի տեսակներն ու համերը խցանների երկրում» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

Երեկոյի երկրորդ մասում, մոտ երեք տասնյակ հյուպատոսություններ հյուրերին հրամցրեցին իրենց երկրների գինիները և այլ ոգելիչ խմիչքները: Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, Լիոնում գործող գինիների ներմուծմամբ զբաղվող DELICE’IK ընկերության և Ֆրանս-հայկական ՄԵՆՔ գործարարների ցանցի աջակցության շնորհիվ, ներկայացրեց «Armenia Wine Company»-ի YEREVAN կարմիր գինին և «Tierras de Armenia» -ի սպիտակ KARAS-ը, որոնք երկուսն էլ մեծ հաջողություն ունեցան:

Այցելուներին բաժանվեցին Հայաստանի գինեգործական ավանդույթների վերաբերյալ երեկոյի համար հատուկ պատրաստված տեղեկատվական բուկլետներ և Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայանող գրքույկներ:

Հայաստանի գինիները համտեսեցին Լիոնի 6-րդ թաղամասի քաղաքապետ Պասկալ Բլաշը (Pascal Blache), փոխքաղաքապետ Քրիստիան Տերմո-Մազանը (Christian Termoz-Mazan), Ֆրանս-իտալական առևտրային պալատի նախագահը և Գլխավոր քարտուղարը, Լիոնի մետրոպոլիայի և հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ: Դոկտոր Ֆաբիեն Գավոն համտեսեց YEREVAN կարմիր գինին և իբրև մասնագետ շատ բարձր գնահատեց հայ գինեգործների արտադրանքը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: