• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսակ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված հարգանքի տուրք Վո-ան-Վըլենում

17 փետրվարի, 2024

Փետրվարի 17-ին, Լիոնի մերձակա Վո-ան-Վըլեն քաղաքում տեղի ունեցավ հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսակ Մանուշյանի խմբի անդամների մահապատժի 80-ամյակի և Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու կապակցությամբ:

Արարողությանը  մասնակցեցին Վո-ան-Վըլենի քաղաքապետ, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Ժոֆրուան, փոխքաղաքապետեր և քաղաքային խորհրդի անդամներ, Լիոնի մետրոպալիայի փոխնախնագահ Պիեր Աթանազը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Իտալիայի գլխավոր հյուպատոսը և Ռումինիայի փոխհյուպատոսը, Վո-ան-Վըլենի « Մանուշյան » կոմիտեի անդամ հայկական կազմակերպությունների ղեկավարները (ANACR, APECLE, CBAF, Decines and Lion Armenian Churches, UCDD, UCFAF, UFAC, UGAB), Ֆրանս-լեհական ընկերությունը, Ռասիզմի և հակասեմականության դեմ միջազգային լիգայի ՕՌԱ-ի շրջանի ներկայացուցիչները, նախկին ռազմիկների կազմակերպությունները, քաղաքի երաժշտական ​​միության  «Հիշատակի երգչախումբը»,  Անտոն Մակարենկոյի անվան տարրական դպրոցի աշակերտները, ֆրանսահայեր:      

Ելույթներով հանդես եկան Ռենե Ձագոյանը՝ Վո-ան-Վըլենի «Մանուշյան» կոմիտեի անդամ հայկական կազմակերպությունների անունից, Ռոջեր Գայը՝ նախկին ռազմիկների միությունների անունից և Վո-ան-Վելինի քաղաքապետ և Մետրոպոլիսի փոխնախագահ Հելեն Ժոֆրուան:

Տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման և հուշատախտակի բացման արարողություններ։

Արարողությունը շարունակվեց մշակութային ցերեկույթով, որը տեղի ունեցավ քաղաքապետարանի դահլիճում: Անտոն Մակարենկոյի անվան տարրական դպրոցի աշակերտները ներկայացրեցին Միսակ և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև խմբի այլ անդամների կենսագրությունները՝ The Blue Note երաժշտական խմբի ուղեկցությամբ:

Փետրվարի 18-ին, Վո-ան-Վըլենի «Մանուշյան» կոմիտեի անդամ հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ քաղաքի Les Amphis կինոթատրոնում ներկայացվեց «Իմ սիրելի Մելինե, մի քանի ժամից ես այլևս չեմ լինի այս աշխարհում» խորագրով թատերական ընթերցումը, որին ներկա էին  Վո-ան-Վըլենի քաղաքապետը, քաղաքային խորհրդի անդամները, ինչպես նաև Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:  Սեդա Մելիքը պատմեց Միսակ և Մելինե Մանուշյանների կյանքի ուշագրավ պատմությունը՝ ոգեշնչված Մելինեի վկայություններով, միահյուսելով այն Միսաք Մանուշյանի, Լուի Արագոնի, Ռուբեն Մելիքի և Փոլ Էլյուարի բանաստեղծություններով, երգերով ու երաժշտությամբ: Ներկայացմանը մասնակցեցին Compagnie la Scène Nationale Sept-ի դերասանները և Լավաշ երաժշտախմբի արտիստները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: