• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջան

23 փետրվարի, 2024

2024թ. փետրվարի 22-23-ին կայացավ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանի այցը Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի Լիոն, Դեսին-Շարպիո և Վալանս քաղաքներ:

Փետրվարի 22-ին Հանձնակատարը հանդիպեց Դեսին-Շարպիոյի քաղաքապետ, ՕՌԱ-ի շրջանային խորհրդի փոխնախագահ Լորան Ֆոթրայի և քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆֆի, ինչպես նաև Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնյա Զդորովցովի հետ: Փետրվարի 23-ին կայացան հանդիպումներ Լիոնի մետրոպոլիայի նախագահի տեղակալ Հելեն Դրոմեն-Դյուվիվիեի և Վալանսի քաղաքապետ, ՕՌԱ-ի շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հետ, որին մասնակցեցին քաղաքապետի 1-ին տեղակալ Վերոնիկ Պյուժան,  քաղաքապետի տեղակալներ Ֆրանկ Դիրաձոնյան-Դոման, Ժորժ Ռաստկլանը, քաղաքային խորհրդի անդամ Գայանե Մարկարյանը: Հանդիպումների ընթացքում Հանձնակատարը ներկայացրեց Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճը, առողջապահության, սոցիալական ոլորտներում բարեփոխումները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության ծրագրերը, Հայաստանի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի աշխատանքը:

Դեսինի և Վալանսի քաղաքապետերը, Լիոնի և Լիոնի մետրոպոլիայի ղեկավարների տեղակալները ներկայացրեցին Հայաստանի հետ համագործակցությունը: Վալանսի քաղաքապետը, որպես ՕՌԱ-ի նախագահի տեղակալ, խոսեց նաև Սյունիքի մարզի հետ համագործակցության մասին:

Փետրվարի 22-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվեց հանդիպում ֆրանսահայ համայնքային կառույցների և անհատների հետ, որին մասնակցեց մոտ 50 անձ Լիոնից, Բրոնից, Դեսինից, Շաս-սյուր-Ռոնից, Գրենոբլից, Մեյզիոյից, Փարիզից, Սենտ-Էտիենից, Սեն-Շամոնից, Վո-ան-Վըլենից, այդ թվում՝ Դեսին-Շարպիոյի և Վիեննի ազգությամբ հայ փոխքաղաքապետերը և քաղաքային խորհրդի անդամները, Հայաստան հիմնադրամի Լիոնի մասնաճյուղի, ՀԲԸՄ Լիոնի, Վիեննի, Սեն-Շամոնի մասնաճյուղերի և երիտասարդական կառույցների, Հայ-ֆրանսիական խորհրդի, Հայկական շարժում կազմակերպության, Դեսինի հայկական ռադիոյի, Գրենոբլի մշակույթի տան և Նախկին ռազմիկների միության, Ֆրանսահայ բժիշկների միության, Հույս Հայաստանի կազմակերպության, Սաթէ-Ատր մշակութային միության ղեկավարները և ներկայացուցիչները, համայնքի ակտիվ անդամներ: Փետրվարի 23-ին, համայնքային կառուցների և անհատների հետ հանդիպում կայացավ Վալանսի քաղաքապետարանում՝ քաղաքապետի հրավերով և Վալանսի Ժորժ Մարկարյան արվեստի կենտրոնում: Համայնքային հանդիպումների ընթացքում հանձնակատարը ներկայացրեց իր գրասենյակի ծրագրերը և պատասխանեց մասնակիցների հարցերին:

Վալանսում Հանձնակատարն այցելել է Հայկական ժառանգության կենտրոն, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղել Միսաք Մանուշյանի արձանի մոտ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: