• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԻԼՅՈՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

22 ապրիլի, 2024

Ապրիլի 22-ին՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոնի մերձակա Վիլյորբան (Villeurbanne) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով։ Հուշարձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեի անունից՝ ենթապրեֆե Վանինա Նիկոլին, Վիլյորբանիի քաղաքապետ Սեդրիկ Վան Ստիվենդաելը և քաղաքային խորհրդի անդամ Ֆրեդերիկ Վերմյոլենը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Զեմորդա Խոլիֆին, ՕՌԱ շրջանի հրեական կազմակերպությունը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղը, Դեսինի հայկական հիշողության ազգային կենտրոնը, Վիլյորբանի հայ մշակույթի տունը:

Հիշատակի միջոցառումը շարունակվեց Վիլյորբանի քաղաքապետարանի սրահում: Ելույթներով հանդես եկան Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Վիլորբանի քաղաքապետը, համայնքային կառույցների և միությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը, Լիոնի մետրոպոլիայի այլ քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ:

Վիլյորբանի հայկական մշակույթի տան սաների կատարմամբ, հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: