• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բարեկամության հուշագրի ստորագրում Մեյզիո և Հրազդան քաղաքների միջև

22 ապրիլի, 2024

2024թ. ապրիլի 22-ին, Լիոնի մետրոպոլիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Մեզիոյի և Հրազդանի միջև «Բարեկամության հուշագրի» ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրեցին Մեյզիոյի քաղաքապետ Էրիստոֆ Քինիուն և Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:  Ելույթներով հանդես եկան Մեյզիոյի և Հրազդանի քաղաքապետերը, ինչպես նաև Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը: Վերջինս շնորհավորեց և հաջողություն մաղթեց ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոր ձևավորված բարեկամությանը՝ նշելով, որ գլխավոր հյուպատոսությունը պատրաստ է նպաստել արդյունավետ և առարկայական ծրագրերի իրականացմանը:        

Առաջիկա տարիներին Մեյզիոն և Հրազդանը համագործակցության ծրագրեր կձեռնարկեն մշակույթի և սոցիալական ոլորտներում, կխթանեն համայնքների միջև փոխանակումները: Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դրոմենի հետ քննարկվել է Մեյզիո-Հրազդան համագործակցությանը աջակցելու հնարավորության հարցը:  

Համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Մեյզիոյի քաղաքային խորհրդի անդամները, Լիոնի մետրոպոլիայի և մետրոպոլիայի տարբեր քաղաքների քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, հայկական համայնքային և եկեղեցական կառույցների և միությունների ներկայացուցիչներ:  

Ֆրանսիա այցելության ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մասնակցել է Լիոնում, Մեյզիոյում, Վո-ան-Վըլենում և Դեսինում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:

Երկու քաղաքների միջև համագործակցության կապերի հաստատմանը մեծապես նպաստել է Մեյզիոյի՝ Համերաշխության և մշակույթի հայկական ընկերությունը (AMASC):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: