• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ

24 ապրիլի, 2024

Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոն (Lyon) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող՝ Լիոնի կենտրոնական հրապարակում գտնվող հուշարձանի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց ծաղկեպսակների խոնարհման արարողությամբ: Ծաղկեպսակներ զետեղեցին Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Ռոնի դեպարտամենտի անունից՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Բրունը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի խորհրդի անունից՝ ՕՌԱ-ի խորհրդի անդամ, Բրոն քաղաքի քաղաքապետ Ժերեմի Բրեոն, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեի անունից՝ Գլխավոր քարտուղար Ժյուլիեն Պերուդոնը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Տանզիլին, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, Կալուիր քաղաքի քաղաքապետը, ՕՌԱ-ի շրջանի հրեական կազմակերպության (LICRA) և Ռուանդայի ցեղասպանության հարցերով ընկերության (IBUKA) նախագահները, հայկական երեք եկեղեցիների հոգևորականները, Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահը: Արարողությանը ներկա էին Լիոնում գործող հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչներ:   

Ելույթներով հանդես եկան Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի խորհրդի անունից՝ ՕՌԱ-ի խորհրդի անդամ, Բրոն քաղաքի քաղաքապետ Ժերեմի Բրեոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Տանզիլին:     

Հայտարարվեց լռության րոպե։ Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ Սպիտակ անսամբլը: Հուշահամալիրի հրապարակում ներկայացվել էր նաև ֆրանսիացի լուսանկարիչ Էրվե Տաբոնեի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: