• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎՈ-ԱՆ-ՎԸԼԵՆ ՔԱՂԱՔՈՒՄ

24 ապրիլի, 2024

Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոնի մերձակա Վո-ան-Վըլեն (Vaulx-en-Velin) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։ 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Վո-ան-Վըլենի քաղաքապետ Հելեն Ժոֆրուան, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները: Ելույթներով հանդես եկան Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Վո-ան-Վըլենի քաղաքապետ Հելեն Ժոֆրուան, համայնքային կառույցների և միությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին Լիոնի մետրոպոլիայի այլ քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ:

Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: