• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅ ԱՏԼԵՏՆԵՐԸ ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ԼԻՈՆՈՒՄ ԵՎ ՍԵՆՏ-ԷՏԻԵՆՈՒՄ

26 ապրիլի, 2024

Լիոնի քաղաքապետարանի հրավերով և Լիոնի մետրոպոլիայի աջակցությամբ, 2024թ. ապրիլի 20-27-ին Հայաստանի ատլետների թիմի 9 մարզիկներ և 3 մարզիչներ գտնվում էին Լիոնում՝ նախաօլիմպիական մարզումների նպատակով:  

Մարզումները տեղի ունեցան Halle Stéphane Diagana – Stade Balmont մարզասրահում:

Ապրիլի 22-ին Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվեց հայ մարզիկների պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի քաղաքապետի՝ սպորտի հարցերով տեղակալ Ժյուլի Նյուբլա-Ֆորը, միջազգային հարցերով տեղակալ Սոնյա Զդորովցովը, քաղաքային խորհրդի անդամները, հայկական կառույցների ղեկավարները և անդամները:

Ապրիլի 24-ին հայ մարզիկները Լիոնի կենտրոնական հրապարակում ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, իսկ ապրիլի 25-ին այցելեցին Լիոնի մերձակա Դեսին քաղաքի  Հայկական հիշողության ազգային կենտրոն, Դեսինի հայկական եկեղեցի և Մշակութի տուն: Դեսինում կազմակերպված ընդունելությանը մասնակցեցին Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը:

Լիոնում  հայ մարզիկների այցելության ծրագրի իրականացմանը մեծապես աջակցել են հայ համայնքի ներկայացուցիչները:

Ապրիլի 13-20-ին հայ ատլետները նախաօլիմպիական մարզումներ են անցկացրել Սենտ-Էտիենում:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: