• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՅԶԻՈ ՔԱՂԱՔՈՒՄ

27 ապրիլի, 2024

Ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոնի մերձակա Մեյզիո (Meyzieu) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Դեսինի հայկական եկեղեցու քահանա Տեր Շահե Նազարեանի կողմից հնչեցված ոգեկոչման աղոթքով։  Հուշարձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինիուն, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոնի մասնաճյուղը, Մեյզիոյի հայկական միությունը, Ֆրանսահայ կապույտ խաչ կազմակերպությունը:

Ելույթներով հանդես եկան պատգամավոր Սառա Տանզիլին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Մեյզիոյի քաղաքապետը, Հրազդան համայնքի ղեկավարը, համայնքային կառույցների և միությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին Մեյզիոյի նախկին քաղաքապետ Միշել Ֆորիսիեն, Լիոնի մետրոպոլիայի քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Հայտարարվեց լռության րոպե, հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: