• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԵՍԻՆ-ՇԱՐՊԻՈ ՔԱՂԱՔՈՒՄ

28 ապրիլի, 2024

Ապրիլի 28-ին՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոնի մերձակա Դեսին-Շարպիո (Decines-Charpieu) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Դեսինի հայկական եկեղեցու քահանա Տեր Շահե Նազարեանի կողմից հնչեցված ոգեկոչման աղոթքով։

Հուշարձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրան և քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկաևը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, Դեսինի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները: Ելույթներով հանդես եկան Ռոնի պատգամավորը, Դեսին-Շարպիոյի քաղաքապետը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, համայնքային կառույցների և միությունների ներկայացուցիչները:

Հայտարարվեց լռության րոպե և հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: