• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28 ապրիլի, 2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ պատարագ է մատուցվել և հիշատակի եկեղեցական արարողություններ են կազմակերպվել Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հայաշատ քաղաքների հայկական և կաթոլիկ եկեղեցիներում:

Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում՝ Արժ. Տեր Իսահակ Ավագ Քահանա Հեքիմեանի, Լիոնի հայ կաթոլիկ եկեղեցու քահանա Հայր Գրիգոր Միքայելեանի, Լիոնի հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Պոլ Սիվաճեանի մասնակցությամբ: Ներկա էին Լիոնում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հայր Գիորգիոս Ցիուլոսը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, թեմական խորհրդի նախագահ Ռիշար Գազարյանը, ֆրանսահայեր: 

Ապրիլի 28-ին, Լիոնի Ֆուրվիերի Աստվածամոր տաճարում հայկական ծիսակարգով պատարագ մատուցվեց Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայեանի կողմից՝ Սենտ-Էտիենի եպիսկոպոս, գերապայծառ Սիլվեն Բատայի մասնակցությամբ: Ներկա էին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, մեծ թվով ֆրանսահայեր, զբոսաշրջիկներ:

 

Սուրբ պատարագներ են մատուցվել նաև Դեսինի, Գրենոբլի, Վալանսի և այլ հայկական եկեղեցիներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: