• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսն այցելել է Կլերմոն-Ֆերան

07 մայիսի, 2024

Մայիսի 7-ին, Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանն այցելել է Օվերնյ-Ռոն-Ալեր շրջանի Կլերմոն-Ֆերան քաղաք, որտեղ կայացել է հանդիպում քաղաքապետ, Կլերմոն Օվերնյ Մետրոպոլիայի նախագահ Օլիվյե Բիանկիի հետ: Հանդիպմանը մասնակցել է Կլերմոն-Ֆերանի քաղաքային խորհրդի անդամ Կլոդին Խաչադուրյանը:

Գլխավոր հյուպատոսը քաղաքապետին ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, տեղեկացրել է Հայաստանում ժողովրդավարության խորացման գործընթացների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին: Քննարկվել է Հայաստանի քաղաքներից մեկի և Կլերմոն-Ֆերանի միջև բարեկամական կապեր հաստատելու հարցը:   

Գլխավոր հյուպատոսն այցելել է Կլերմոն-Ֆերանի՝ 2022թ. անվանակոչված Հայաստանի հրապարակ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գլխավոր հյուպատոսին ուղեկցել են  Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեն Ներին, «Օվերնյի հայկական հանդիպումներ և մշակույթ» միության նախագահ Կլոդին Խաչադուրյանը, Միության հիմնադիրներ Ջեքի Շահբազյանը և Բեռնար Հակոբյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: