• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼԻՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻՆ

16 մայիսի, 2024

Մայիսի 16-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը մասնակցել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Ֆրանսիայի հայկական կապույտ խաչ կազմակերպության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից նախաձեռնված ծրագրերը ֆինանսավորելու նպատակով Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված բարեգործական ընթրիքին:

Երեկոյին ներկա են եղել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուք Դըվինան, Ազգային Ժողովի պատգամավորներ Անն Բրյուներան, Մարի-Շարլոտ Գարենը, Սառա Տանզիլին, Թոմա Ռուդիգոն, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դրոմեն-Դյուվիվիեն, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի տարբեր քաղաքների քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գործարարներ:

Իր ելույթում գլխավոր հյուպատոսը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարինքները հոգալու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրերը, ներառյալ՝ նույն օրը ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, անդրադարձել է ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտմանն ու Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվող սպառնալիքներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման և ժողովրդավարության առաջմղման նպատակով Հայաստանի կառավարության ջանքերին:

Հանգանակված գումարը նախատեսված է տրամադրել Ֆրանսիայի հայկական կապույտ խաչ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող բնակարանային ծրագրերին, որոնց շահառուները կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք և ԼՂ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, որը նախաձեռնել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: