• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԲԵԼՎԻԼ-ԱՆ-ԲՈԺՈԼԵՈՒՄ

28 մայիսի, 2024

2024թ. մայիսի 15-28-ը Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի Բելվիլ-ան-Բոժոլե քաղաքում կայացավ հայկական ֆիլմերի փառատոն, որի ընթացքում ցուցադրվեցին  Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Սերժ Ավետիկյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով», Լևոն Մինասյանի «Բրավո վիրտուոզ», Սերժ Ավետիկյանի «Նա, ում սպասում էին», Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» և Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմերը:

Փառատոնը կազմակերպվել էր Les singuliers cinema կինոթատրոնի և  կինոփառատոնի կազմակերպման պատասխանատուներից Գի Դոնիկյանի հետ համագործակցության արդյունքում: 

Ֆիլմերից 3-ին հաջորդել են քննարկումներ հանդիսատեսի հետ: «Ավրորայի լուսաբացը» ֆիլմից հետո հանդիսատեսի հետ հայոց ցեղասպանության թեմայով զրույց է վարել ֆրանսահայ փիլիսոփա, գրող Մորիս Դոլմաջյանը, «Բրավո վիրտուոզ» ֆիլմին հետևել է դուդուկ երաժշտական գործիքի ներկայացում Վալանսի և Փարիզի կոնսերվատորիաներում դուդուկ դասավանդող վարպետ Լևոն Չատիկյանի կողմից, իսկ «Փարաջանով» ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, ով պատասխանել է Փարաջանովի կյանքին և ստեղծագործությանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իրավիճակին վերաբերող հարցերին:

Փարաջանովյան երեկոյին ներկա է եղել Բելվիլ-ան-Բոժոլե քաղաքային ագլոմերացիայի մշակույթի հարցերով փոխնախագահ Նադին Բոդեն: 

Փառատոնի սրահում կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: