• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Լիոնի ամենամյա հյուպատոսական տոնին

16 հունիսի, 2024

2024թ. հունիսի 15-16-ին, Լիոնի կենտրոնական Բելկուր հրապարակում (Place Bellecour) Լիոնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց Հյուպատոսական ամենամյա տոնը՝ «Մեր արհեստները և հմտությունները» ընդհանուր խորագրով:

Տոնին մասնակցեցին Լիոնում գործող հյուպատոսություններն ու կազմակերպությունները՝ 50 տաղավարով:

Հայաստանի Գլխավոր հյուպատոսության տաղավարում պաստառների, նկարազարդ ֆրանսերեն լեզվով ալբոմների և հուշանվերների միջոցով ներկայացվեցին հայկական մանրանկարչությունը, ներառյալ՝ «Արցախի և Ուտիքի ձեռագիր ժառանգությունը» ալբոմը, խաչքարերի արվեստը և Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստերը, գորգագործությունը,        կավագործությունը, փայտամշակումը, տարազները, ժանյակագործությունը, զարդերը: Լիոնում գործող Մուսկարի ընկերության հետ համագործակցաբար ներկայացվեց հայկական հնագույն կերամիկական հմտություններն ու արվեստը վերականգնող Գյումրու կերամիկան: Ցուցադրվեց Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն ֆիլմերի շարքը: Առանձին պաստառով ներկայացվեց Թումոն՝ որպես Հայաստանից աշխարհով մեկ տարածվող նորարարական հմտություն:

Պաստառների և ֆիլմի միջոցով այցելուներին են ներկայացվեցին նաև Հայաստանի պատմամշակութային հուշարձաններն ու տեսարժան վայրերը, երկրի զբոսաշրջային գրավչությունը, տրամադրվեցին տեղեկատվական նյութեր Երևանում անցկացվող գինու և Տարազֆեստ ամենամյա փառատոների մասին, ինչպես նաև ազգային խորհրդանիշերով հուշանվերներ: Տաղավարին առանձնահատուկ հմայք էր հաղորդում Լիոնի «Նաիրի» պարախմբի պարուհիների ներկայությունը:   

Հունիսի 15-ին, Հայաստանի տաղավար այցելեցին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն (Grégory DOUCET), վերջինիս տեղակալ Սոնյա Զդորովցոֆը (Sonia ZDOROVTZOFF)՝ քաղաքապետարանի աշխատակիցների, Լիոնում գործող հյուպատոսական կորպուսի դուայեն, Կոտ-դ'Իվուարի Գլխավոր հյուպատոս Լամբեր-Էզոա Ակայի (Lambert-Ezoa AKA) և Գլխավոր քարտուղար, Էստոնիայի պատվո հյուպատոս Հյուգ Պուզեի (Hugues POUZET) ուղեկցությամբ, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը (Hélène DUVIVIER-DROMAIN), Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամ Իկլեֆ Շիխը (Iklef CHIKH), Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդական Գաել Հուրիե-Բոլատրը (Gaelle HOURRIEZ-BOLATRE), դեսպաններ և հյուպատոսներ:

Տոնի երկու օրերին Հայաստանի տաղավարը մարդաշատ էր և մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում տարբեր երկրներից Լիոն այցելած զբոսաշրջիկները:

Հյուպատոսական տոնի նախորդող օրը՝ հունիսի 14-ին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հրավերով քաղաքապետարանում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայում հավատարմագրված և տոնի առիթով Լիոն ժամանած դեսպանները և Լիոնի հյուպատոսական կորպուսը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: