• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը՝ Լիոնի «Երկխոսություններ հանուն մարդասիրության» փառատոնի պատվավոր հյուր

07 հուլիսի, 2024

Հուլիսի 5-7-ին Հայաստանը, պատվավոր հյուրի կարգավիճակով, առաջին անգամ  մասնակցեց Լիոնի մետրոպոլիայի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնական հանրային Parc de la Tête d’or այգում կազմակերպված «Երկխոսություններ հանուն մարդասիրության» փառատոնին:

Այգու գլխավոր մուտքի մոտ, գլխավոր հյուպատոսության առաջարկով և մասնակցությամբ, կազմակերվեց Սերգեյ Փարաջանովին և նրա ստեղծագործությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Նույն վայրում տեղադրվեցին նաև ֆրանսիացի լուսանկարիչ Էրվե Տաբոնեի՝ Հայաստանում կատարած և Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոնի կողմից ներկայացված լուսանկարները, որոնք պատմում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման հումանիտար հետևանքների մասին: 

Հայկական մշակույթը ներկայացնելու նպատակով, հուլիսի 6-ին փառատոնի վայրում կազմակերպվեց Լիոնում գործող հայկական ժողովրդական երգի «Սպիտակ» անսամբլի համերգը:

Գլխավոր հյուպատոսությունը փառատոնին ներգրավեց նաև «Մասիս» շախմատային ակումբին, որի սաները Լիոնի շախմատի ֆեդերացիայի բացօթյա տաղավարում մրցեցին փառատոնի մասնակիցների և այցելուների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: