• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայաստանը արևելքի և արևմուտքի խաչմերուկում» թեմայով կոնֆերանս Լիոնի միջազգային ակումբում

09 հուլիսի, 2024
«Հայաստանը արևելքի և արևմուտքի խաչմերուկում» թեմայով կոնֆերանս Լիոնի միջազգային ակումբում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 9-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Լիոնի միջազգային ակումբում (The Lyinc – Club International de Lyon) կազմակերպված «Հայաստանը արևելքի և արևմուտքի խաչմերուկում - L'Arménie au carrefour de l'Occident et de l'Orient» թեմայով կոնֆերանսին:

Ակումբի անդամներին ներկայացվեցին Հայաստանի իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից  հետո տարածաշրջում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացը և խոչընդոտները, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Թեմայի ընդհանուր ներկայացումից հետո, գլխավոր հյուպատոսը պատասխանեց մասնակիցների հարցերին:

Ծանոթություն. Լիոնի միջազգային ակումբը գործում է 2010 թվականից: Ակումբի անդամ են տարբեր երկրներ և ազգություններ ներկայացնող գործարար և գիտական շրջանակների, ուսումնական կենտրոնների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, մշակույթի գործիչներ: Ակումբի նպատակն է միջմշակութային շփումների հարթակ ստեղծել՝ շեշտադրելով Լիոնի և Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի միջազգային իմիջը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: