• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը մասնակցել է Լիոնի արհեստների համաշխարհային WorldSkills մրցույթին

15 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 10-15-ին Լիոնում կայացել է արհեստների համաշխարհային WorldSkills մրցույթը, որին մասնակցելու նպատակով Լիոն է այցելել ՀՀ 15 անդամից կազմված պատվիրակությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, WEB դիզայն, ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն մասնագիտություններով:

Սեպտեմբերի 10-ին, Ռոնի մասնագիտական կրթության ընկերությունում տեղի է ունեցել մրցույթին մասնակցող Հայաստանի պատվիրակության հյուրընկալման արարողություն, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:

Գլխավոր հյուպատոսը ներկա է եղել Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ WorldSkills մրցույթի պաշտոնական բացման և փակման արարողություններին, ինչպես նաև մրցույթի օրերին այցելել է մրցույթի վայր՝ Հայաստանի մասնակիցներին քաջալերելու նպատակով: Մրցույթի նախապատրաստական շրջանում, CEPFA-ի սան Միրա Ներսիսյանը Լիոնի մետրոպոլիայի հրավերով և ֆինանսավորման շնորհիվ երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է անցել SEPR-ում, ինչի շնորհիվ ճանաչվել է լավագույն մասնակից Հայաստանի թիմից:

Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի պատվիրակությունը հյուրըկալվել է Գլխավոր հյուպատոսությունում:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: