• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում Մոնտելիմարում

20 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 20-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսն այցելել է Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Մոնտելիմար քաղաք՝ Մոնտելիմարի «De l'écrit à l'écran» կինոփառատոնի բացման արարողության առիթով, որը նվիրված էր Շարլ Ազնավուրի 100-ամյակին:

700 հանդիսատեսի ներկայությամբ առաջին անգամ ցուցադրվել է «Մսյո Ազնավուր» ֆիլմը, որին նաև ներկա են եղել  Մոնտելիմարի քաղաքապետ Ժյուլիեն Կորնիեն, Դրոմ դեպարտամենտի նախագահ Մարի-Պիեր Մուտոնը և Դրոմի պրեֆեկտ Թիերրի Դեվիմոն: Ֆիլմի ցուցադրությունից առաջ գլխավոր հյուպատոսը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Շարլ Ազնավուրի կյանքի և ստեղծագործության, ինչպես նաև Հայաստանի և Հարավային Կովկասի իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման, կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերի մասին: 

Այցելության կապակցությամբ, Գլխավոր հյուպատոսը Մոնտելիմարի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժյուլիեն Կորնիեի և Դրոմի պրեֆեկտ Թիերրի Դեվիմոյի հետ, այցելել և ծաղիկներ է զետեղել Մոնտելիմարի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: