• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հարգանքի տուրք Սերգեյ Փարաջանովին՝ իր ծննդյան օրը

09 հունվարի, 2025

Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Լիոնի քաղաքապետարանում տեղի ունեցավ կինոբեմադրիչի 100-ամյակին նվիրված երկու միջոցառում՝ լուսանկարչական ցուցահանդես և կոնֆերանս՝ արվեստի պատմաբան և սոցիոլոգ, պրոֆեսոր Ալեն Նավարա-Նավասարդյանի մասնակցությամբ:

Գլխավոր հյուպատոսությունը շնորհակալություն է հայտնում Լիոնի քաղաքապետ պարոն Գրեգորի Դուսեին և փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցոֆին՝ նախաձեռնությանն աջակցելու, պարոն Ալեն Նավարա-Նավասարդյանին՝ հիշարժան կոնֆերանսի, ինչպես նաև պարոն Մաքսիմ Եվադյանին և նրա «Հայաստանի ակունքները» միությանը՝ համաժողովի նախապատրաստմանն աջակցելու համար։

Ցուցահանդեսը ստեղծվել է Երևանի Սրգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Ցուցադրված են նկարչի դիմանկարները, կոլաժները, մասնավորապես՝ «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, «Նռնակի գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները, բանտում կատարված գործերը և այլն: Լուսանկարների մեծ մասի հեղինակը լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի հիմնադիր Զավեն Սարգսյանն է:

Ցուցահանդեսը Լիոնի քաղաքապետարանի ատրիումում հանրությանն է ներկայացվել 2025թ. հունվարի 10-16-ին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: